Լրահոս
Օրվա լրահոսը

«Տգետ ու տգեղ մարդկանց հետ չեմ բանավիճում». Նաիրա Զոհրաբյանը՝ Ադիբեկյանին չի արձագանքում

Հունվար 22,2016 16:40

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը անդրադառնում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի պնդումներին, թե Նաիրա Զոհրաբյանը չէ որոշողը՝ ԲՀԿ-ն կմտնի կոալիցիա, թե՞՝ոչ:

 «Հայոց աշխարհ» օրաթերթին տված հարցազրույցում «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն ասել է. «Զոհրաբյանը չի որոշում` «Բարգավաճ Հայաստանը» մտնելո՞ւ է կոալիցիայի մե՞ջ, թե՞ ոչ. նա ընդամենը ասում է այն, ինչ տվյալ պահին պետք է հնչեցնել։ Քաղաքական դաշտը դեռեւս խմորումների մեջ է. ժամանակը կգա, կտեսնենք՝ ով ինչ դիրքորոշում կընդունի»:

«Ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքական գործչի համար Ահարոն Ադիբեկյանին պատասխանելը իսկապես արժանապատվության լուրջ փորձություն է, թույլ տվեք նման երեւույթի չպատասխանել: Ես մշտապես առաջնորդվել եմ մի հայտնի ճշմարտությամբ՝ տգետ ու տգեղ մարդկանց հետ երբեւէ չբանավիճել, որովհետեւ նրանք կորցնելու ոչինչ չունեն: Իսկ թե Նաիրա Զոհրաբյանը ինչ է որոշում կամ չի որոշում, ժամանակի ընթացքում կհամոզվենք»,- Aravot.am-ին ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Naira_Zohrabyan-3

ԲՀԿ առաջնորդի խոսքով, կոալիցիայի մեջ մտնելու առաջարկ ԲՀԿ-ն չի ստացել, իսկ ստանալու դեպքում կմերժե՞ն, թե՞ կքննարկեն առաջարկը, տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Չկա առաջարկ, բնականաբար չկա խոսակցություն, եթեներով չեմ առաջնորդվում…

Թե ինչ կլինի ընտրություններից հետո ու ինչ հնարավոր կոալիցիաներ կլինեն կամ չեն լինի, այսօր դրա մասին խոսելն առնվազն քաղաքական անգրագիտություն է: Չեմ կարող ենթադրել, թե ինչպիսի ներկապնակ կունենա քաղաքական դաշտը ընտրություններից հետո»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031