Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«10 մլն վարկը վերցնելու եք՝ լցնեք ջուրը». «Ա1+»

Հունվար 22,2016 16:18

Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագծի քննարկումը թեեւ նախատեսված էր ժամը 11: 00-ին, սակայն այդ ժամին գյուղացիներն արդեն պատրաստվում էին հեռանալ: Պարզվում է՝ նրանք քննարկումը սկսել էին 9,30-ից եւ ամեն ինչ քննարկվել էր: Բայց երկրորդ քննարկումն էլ կազմակերպվեց:

Քննարկվում է Գառնու կիրճում գտնվող Ազատ գետից խողովակաշարով 980 լ/վրկ քանակությամբ ջուր Արարատի մարզ հասցնելու հարցը:

«Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի բնապահպանության մասնագետ Մարտիրոս Նալբանդյանը վստահեցնում է՝ արդեն 10-րդ հանդիպումն է կազմակերպվում այս թեմայով եւ Քաղցրաշենի ինքնահոս համակարգի նախագիծը բնապահպանական տեսանկյունից որեւէ վտանգ չի ներկայացնում:

Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգով նախատեսվում է Արարատի մարզի 12 համայնքներ ոռոգել այդ ջրով:

Բնապահպան Լեւոն Գալստյանը, սակայն, ավելացնում է: «Այդ տարածքում Խոսրովի արգելոցն է, եւ Ազատ գետն այդ հատվածում կոնկրետ Խոսրովի արգելոցի սահմանն է: Արգելոցի կանոնադրությամբ չի թույլատրվում ջրային պաշարների օգտագործում այդ տարածքում»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031