Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը միաձայն վերընտրվել է ԵՊԼՀ բուհի խորհրդի նախագահ

Հունվար 22,2016 16:00

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում այսօր տեղի է ունեցել բուհի կառավարման խորհրդի նիստ, որի օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը` ԵՊԼՀ կառավարման խորհրդի նախագահի ընտրություն, ԵՊԼՀ ռեկտորի ամենամյա հաշվետվություն, 2015 թվականի եկամուտների և ծախսերի կատարողականի ներկայացում, 2016 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշվի հաստատում: Բացելով նիստը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ողջունել է խորհրդի անդամներին` նրանց հորդորելով այս տարի ևս հետևողական լինել բուհի խնդիրների լուծման գործում:

Այնուհետև կառավարման խորհրդի անդամներն անցել են օրակարգի առաջին հարցին` բուհի խորհրդի նախագահի ընտրությանը, որի պաշտոնում կրկին առաջարկվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի թեկնածությունը: Արմեն Աշոտյանի խոսքով` շուրջ մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում Հովհաննես Հովսեփյանը ուշադրությամբ հետևել է բուհի աշխատանքներին, կատարել իրեն վերապահված բոլոր լիազորությունները` նպաստելով բուհի զարգացմանը: Ըստ նախարարի` 2015 թվականի ընթացքում հաջողվել է հաղթահարել բուհի առջև կանգնած մարտահրավերները, այդ թվում` Հովհաննես Հովսեփյանի հետևողական աշխատանքի շնորհիվ: Հովհաննես Հովսեփյանն իր հերթին նշել է, որ լեզվահասարակագիտական համալսարանը հիրավի ձևավորված ավանդույթներով բուհ է, որտեղ աշխատում է հմուտ կոլեկտիվ, սովորում առաջադեմ ուսանողություն:

«Այս ընթացքում ծանոթացել եմ բուհի խնդիրներին, իմ ուժերի ներածին չափով մասնակցել դրանց լուծմանը, Վստահ եմ, որ այս տարի համարյա բոլոր բացթողումները կշտկենք, հետևողական կլինենք բուհի խնդիրների լուծման հարցում, կշարժվենք առաջ` հանուն մեր միասնական գործի: Համակարգի արդյունավետ կառավարման պարագայում բուհն առաջընթաց և նոր հաջողություններ կարձանագրի»,-նշել է Հովհաննես Հովսեփյանը:
Այնուհետև տեղի է ունեցել կառավարման խորհրդի նախագահի ընտրությունը, որի արդյունքում Հովհաննես Հովսեփյանը միաձայն ընտրվել է խորհրդի նախագահ: Վերջինս շնորհակալություն է հայտնել կառավարման խորհրդի անդամներին` կրկին վստահեցնելով, որ ուսանողների խնդիրները լինելու են իր ուշադրության կենտրոնում:
Նիստի ընթացքում բուհի ռեկտոր Գայանե Գասպարյանը ներկայացրել է ԵՊԼՀ ռեկտորի ամենամյա հաշվետվությունը, 2015 թվականի եկամուտների և ծախսերի կատարողականը և 2016 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշիվը:

ԵՊԼՀ կառավարման խորհրդի նիստում հաստատվել է 2015 թվականի եկամուտների և ծախսերի կատարողականը և 2016 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշիվը:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031