Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Մարգարիտա Գասպարյանը թենիսի «Australian Open»-ի երրորդ շրջանում 6-3, 6-4 հաշվով վստահ առավելության հասավ ղազախստանցի Յուլիա Պուտինցեւայի նկատմամբ:
Չորրորդ շրջանում հայ թենիսիստուհու մրցակիցը լինելու է աշխարհի թիվ 1 ռակետ Սերենա Ուիլյամսը:
Մարգարիտան Ուիլյամսի հետ արդեն մեկ անգամ հանդիպել է անցած տարվա հունիսին՝ «Ուիմբլդոնի» մրցաշարի մեկնարկային խաղում եւ պարտվել 4-6, 1-6 հաշվով:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ