Լրահոս
Օրվա լրահոսը

Մինսկի խմբի համանախագահները ԵԽԽՎ-ին կոչ են անում չբարդացնել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը

Հունվար 22,2016 15:36

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպաններ Ջեյմս Ուորլիքն ԱՄՆ-ից, Իգոր Պոպովը Ռուսաստանի եւ Պիեռ Անդրյուն Ֆրանսիայից) ողջունում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ներդրվող ջանքերին եւ պատրաստ են աշխատել այդ անձանց հետ:

«Մենք հասկանում ենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կարող է մոտակա ժամանակներս բանաձեւեր ընդունել հակամարտության մասին, եւ հիշեցնում ենք նրանց եւ մյուս տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններին, որ Մինսկի խումբը մնում է բանակցությունների միակ ընդունելի ձեւաչափը»,- հայտարարել են Մինսկի խմբի համանախագահները:

Նրանք ասել են, որ գնահատում են ԵԽԽՎ անդամների ցուցաբերած հետաքրքրվածությունը, բայց «կոչ ենք անում քայլեր չձեռնարկել, որոնք կարող են խաթարել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունից Մինսկի խմբի ստացած մանդատը կամ բարդացնել շարունակվող բանակցությունները»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031