Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

2015թ. կենսաբանական ընտանիք է վերադարձել 215 երեխա, որդեգրվել՝ 88 երեխա

Հունվար 22,2016 15:31

Հունվարի 21-22-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող մանկատների և երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների տնօրենները նախարար Արտեմ Ասատրյանին են ներկայացրել 2015թ. ընթացքում իրականացված աշխատանքները, խնդիրները և 2016թ. ծրագրերն ու անելիքները:

Համաձայն ներկայացված հաշվետվությունների՝ 2015թ. համակարգի վեց մանկատներում խնամվել է շուրջ 660 երեխա, որոնցից շուրջ 450-ն ունեն առողջական խնդիրներ և խնամվում են համակարգի մասնագիտացված երեք մանկատներում:

2015թ. ընթացքում որդեգրվել է 88 երեխա, այդ թվում 52-ը՝ օտարերկրյա որդեգրողների կողմից:

Երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող հաստատությունների բեռնաթափման գործընթացով պայմանավորված՝ համակարգի վեց մանկատներից 45 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիքներ:

Երեխաների խնամքի գիշերօթիկ յոթ հաստատություններում 2015թ. խնամվել է շուրջ 630 երեխա: Հաստատությունների բեռնաթափման քաղաքականության արդյունքում 170 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիքներ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031