Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելին պետք է արվի ֆրանսերենի ուսուցման զարգացման ուղղությամբ». Անիկ Ժիրարդեն

Հունվար 22,2016 15:16

Հայաստանում ֆրանսիական համալսարանն այսօր հյուրընկալել էր Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարին առընթեր զարգացման և ֆրանկոֆոնիայի պետքարտուղար Անիկ Ժիրարդենին:

«Մարդկությունն այսօր կանգնած է մի շարք խնդիրների ու մարտահրավերների առջև, ինչպիսին է, օրինակ, ահաբեկչությունը: Ֆրանսիան պայքարում է դրա դեմ, բայց այն հաղթահարելու համար բոլորս պետք է միասին լինենք: Ֆրանկոֆոն տարածքը համերաշխության, երկխոսության տարածք է»,- ուսանողների հետ հանդիպման ընթացքում ընդգծեց պետքարտուղարը:

Այն նաև մշակութային տարածք է, որտեղ կարևոր նշանակություն ունի բազմալեզվությունը. «Ֆրանկոֆոնիան միայն Ֆրանսիայով չի սահմանափակվում: Այն մի մեծ տարածք է՝ իր կենտրոններով, որոնցից մեկը Հայաստանն է, և որի հետ մենք առանձնահատուկ հարաբերություններ ունենք»,- նշեց Անիկ Ժիրարդենը:

Դառնալով Հայաստանում ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրությանը՝ նա ուրախությամբ նկատեց, որ այստեղ մոտ քառասուն հազար ուսանողներ և աշակերտներ են սովորում ֆրանսերեն. «Սա ցույց է տալիս, թե ինչքան են հայերը հրապուրված ֆրանսերենով: Անշուշտ, այս դժվարին ժամանակներում աշխարհին բաց լինելը շատ կարևոր է»,- նշեց Անիկ Ժիրարդենը:

Ուսանողներից մեկի հարց-դիտարկմանը, թե զարգացման ինչ հեռանկարներ ունի այսօր ֆրանկոֆոնիան, երբ անգլերենն այդքան մեծ տարածում ունի, նա պատասխանեց, որ այսօր մոտ 750 միլիոն մարդ տիրապետում է ֆրանսերենին, իսկ այդ թիվը բավականին հուսադրող է. «Սակայն ավելին պետք է արվի ֆրանսերենի ուսուցման զարգացման ուղղությամբ»,- ընդգծեց նա:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031