Լրահոս
Օրվա լրահոսը

Պարոն Քաղաքապետ, ինչո՞ւ չեք հրապարակայնացնում այս փաստերը

Հունվար 22,2016 15:01

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Ձեր 16.12.2015թ, N814-Ա կարգադրության համաձայն, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության առաջարկությունը,

2015թ. դեկտեմբերի 16-ից մինչև 23-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության h.147 դպրոցում առկա բողոքների հիմքերով ուսումնասիրություն կատարելու համար ստեղծվել աշխատանքային խումբ, որի ղեկավարն եք նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին, կազմում՝ վերահսկողության վարչության պետ՝ Արմեն Սիմոնյանին:

Խնդրում եմ տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն այն մասին, թե .

•           Ի՞նչ արդյունք ունեցավ վերահսկողության ուսումնասիրությունը թ. 147 դպրոցում, ո՞ւմ կողմից են եղել բողոքները և ինչի՞ վերաբերյալ:

•           Տրամադրել աշխատանքային խմբի ուսումնասիրության արձանագրությունը:

Ձեր մեկ այլ կարգադրությամբ՝ 04.03.2015թ. N179-Ա, ժամանակավորապես դադարեցվել է Երևանի թ. 64 դպրոցի տնօրեն Անաիդա Շահնազարյանի պաշտոնավարումը՝ համաձայն ՔրՕր-ի 152-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Կասկածյալի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին»:

•           Ի՞նչ ընթացք ունի թ. 64 դպրոցի նախկին տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործը և ինչի՞ մեջ է նա կասկածվում:

•           Ավարտվե՞լ է արդյոք դատական պրոցեսը և ինչպե՞ս:

•           Ե՞րբ է այս տնօրենի հետ խզվել աշխատանքային պայմանագիրն ու ի՞նչ հիմքով:

Ինչո՞ւ չեք հրապարակայնացնում այս փաստերը:

 

 Անահիտ Բախշյան

 Երևանի ավագանու «Բարև Երևան»

 Խմբակցության անդամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031