Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի սահմանագոտու տներում ինչո՞ւ են մարում լույսերը

Հունվար 22,2016 14:20

Տավուշի մարզի ամենահեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղ վաղուց հասարակական տրանսպորտ չի մեկնում: Բարեկամավանցիները տարածաշրջանի կենտրոն Նոյեմբերյան, Տավուշի մարզկենտրոն Իջեւան հասնում են պատահական ավտոմեքենաներով, հայրենի գյուղից մեկնելիս եւ վերադառնալիս զրկանքներ կրելով, շատ ծախսով:

Բարեկամավանից արտագաղթը մեծ է, գյուղի բազմաթիվ տներում գիշերները լույսեր չեն վառվում: Բարեկամավանի բնակիչները հայտնեցին, որ գյուղում 5 առանձնատուն նախկինում քանդել են շինանյութի համար, դրսում ապրող դրանց տերերին վճարելով քիչ գումար:

Բարեկամավանի հարեւան Կոթի գյուղում թաղամաս կա, ուր գիշերը ընդամենը մեկ տան լույս է վառվում:

ՀՀ իշխանությունները վերջին տարիներին Տավուշի սահմանագոտում ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր են իրականացրել, սահմանագոտու բնակիչներին հարկային արտոնություններ են տրվել, սակայն դրանից սահմանամերձ գյուղերի բնակիչների կյանքն էապես չի բարելավվել:

2 տարի առաջ գազաֆիկացվել են Նոյեմբերյանի տարաածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան,Կոթի, Ոսկեվան, Ոսկեպար, Բաղանիս, Ջուջեւան գյուղերը, սակայն գյուղացիները իրենց տներ գազ անցկացնելու համար վճարունակ չեն, այդ գյուղերում բնական գազի ոչ մի բաժանորդ չկա:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. zaven says:

    Բազմիցս արձագանքել եմ այս թեմայով հրապարակումներին, մի քանի անգամ ինքս եմ բարձրաձայնել շարունակ արծարծվող և սահմանագոտու համար կարևորագույն նշանակություն ունեցող այս բազմաչարչար հիմնախնդիրներին, բայց ավա՜ղ․․․Չգիտեմ էլ ի”նչ գրեմ․․․

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031