Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ հակահայկական զեկույցի հեղինակ Ռոբերտ Ուոլթերին Թուրքիայի ԱԳՆ-ում պաշտոն են խոստացել

Հունվար 22,2016 13:51

Տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանը կարծում է, որ ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցների հետ կապված Հայաստանը կարող էր ընդհանրապես չխառնվել: «Նոյյան տապան» մամուլի սրահում նա մանրամասնեց. «ԵԽԽՎ-ն իր քիթը խոթում է ԵԱՀԿ-ի գործերին: Մենք կարող էինք ընդամենը գնդակը նետել ԵԱՀԿ-ի դաշտ ու ասել, թե եղբայր, այս մարդը քո բոստանն է մտնում»:

Սարգիս Հացպանյանը զարմանում է, թե ինչու հայ երիտասարդությունն այս օրերին ՀՀ-ում ԵԱՀԿ գրասենյակի առաջ չէ, չի բողոքում` թույլ չտալով աշխատակիցներին մուտք գործել գրասենյակ:

Պարոն Հացպանյանը տեղեկություններ ունի, որ Ղարաբաղի մասին հակահայկական զեկույցի հեղինակ Ռոբերտ Ուոլթերը երկու ամիս հետո պաշտոնաթող է լինելու և նշանակվելու է Թուրքիայի ԱԳՆ գլխավոր խորհրդական. «Թուրքերը գտնում են եվրոպացուն, այս դեպքում անգլիացուն, մի թուրք կնիկ են ուղարկում ամուսնացնում, նրա ձեռքերով ԵԽԽՎ-ում շագանակներ հանում, հետո, երբ թոշակի է անցնում, տանում իրենց երկիր աշխատացնում են: Երևի Էդիկ Նալբանդյանը նման մարդկանց տեղը չգիտի: Մենք չունենք բանկային տվյալների բազա, թե ինչ կարող ենք անել աշխարհում: Եթե ԱԳՆ չկա, համակարգը չի գործում ի՞նչ ենք ուզում»:

Ըստ պարոն Հացպանյանի` ԵԽԽՎ հակահայկական բանաձևերը իբրև իրավական ակտ զուգարանի թղթին հավասար բան են. «Բայց Ադրբեջանը հերթական անգամ իր ձեռքում մի թուղթ կունենա, մեր զոհերի թիվը կավելանա, կասի, թե այսինչ տեղում ասում են, որ հայերը ագրեսոր են, ես էլ լավ եմ անում, սահմանին ռազմական գործողություններ եմ իրականացնում»:

Սարգիս Հացպանյանը համոզված է, որ եթե Ստրասբուրգում հարյուր հազար մարդ ԵԽԽՎ բանաձևերի քվեարկության օրը ունենանք, ապա կունենաք ցանկալի արդյունք, ինչպես 1987-ին, երբ ամբողջ հայերով լցված էին Ստրասբուրգում, երբ Հայոց ցեղասպանության մասին հարց էր քննարկվում, և նույնիսկ այն մարդիկ, որոնք դեմ էին քվեարկելու, կողմ քվեարկեցին. «Ֆրանսիայում տասը հոգի ադրբեջանցի չկա, մենք յոթ հարյուր հազարանոց սփյուռք ունենք: Ինչո՞ւ մեր այդ ուժը չի օգտագործվում»:

Դառնալով Սփյուռքի ալիքի մարման խոսակցություններին` պարոն Հացպանյանն ասաց. «Սփյուռքն այդպես ինքն իրեն չմարեց, պատճառն այն է, որ անընդհատ ՀՀ-ից գնացած մարդիկ սփյուռքին ասում են, թե դա քո գործը չէ, մեր երկրի ներքին հարցն է: Եթե ինձ նման բան ասեին, ես գլխին կտայի` ասելով, թե ՀՀ-ն հորդն բոստա՞նն է»:

«Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը դառնալով ԵԱՀԿ-ին` ասաց. «ԵԱՀԿ-ի բովանդակությունը ԵԽԽՎ-ից առանձնապես չի տարբերվում: ԵԽԽՎ որոշումը միգուցե ուժ չունի, բայց աստված ոչ անի, որ աշխարհի պապաները որոշեն այդ փաստաթղթերից էլ օգտվել: Իսկ ԵԱՀԿ հիմքում Մադրիդյան սկզբունքներն են, որտեղ ունենք օկուպացված տարածք արտահայտությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031