Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Քոչարյանի հանդիպումը Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կենտրոնական մարմնի անդամների հետ

Հունվար 22,2016 13:47

Հունվարի 20-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հանդիպում Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կենտրոնական մարմնի անդամների հետ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, ով բարձր գնահատեց վերջին չորս տարիների ընթացքում Կենտրոնական մարմնի կատարած վիթխարի ծավալի աշխատանքները, որը՝ ստանալով բոլոր հիմնական ազգային կառույցների շարունակական աջակցությունը և՝ սերտորեն համագործակցելով ՀՀ դեսպանության հետ, կազմակերպեց հարյուրավոր միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին:

Դեսպանը առանձնահատուկ կարևորեց միջոցառումների բազմազանությունը, որոնք ընդգրկեցին չորս հիմնական ուղղություն՝ ոգեկոչում, երախտագիտություն, միջազգային պայքար և վերածնունդ: Ընդգծվեց, որ ձեռք բերված հաջողություններն ըստ արժանվույնս գնահատվել են ՀՀ ղեկավարության կողմից, որը միշտ բարձր է գնահատել լիբանանահայ բոլոր կառույցների և անհատների անմիջական մասնակցությունը և ներդրումը միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպման հարցում: Իր խոսքի ավարտին դեսպանը նշեց. «Ցեղասպանությունների ճանաչումը վաղեմության ժամկետ չունի: Միասնաբար հասանք 100-րդ տարելիցի հանգրվանին և շարունակելու ենք մեր համատեղ պայքարը, օգտագործելով բոլոր հնարավորությունները՝ միջազգային հանրությանը մեր արդար ձայնը հասցնելու նպատակով»:

Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կենտրոնական մարմնի ատենապետուհի Սեդա Խդշյանը իր հերթին շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահին և ՀՀ սփյուռքի նախարարին՝ ցուցաբերած ուշադրության և հոգատարության, ինչպես նաև դեսպան Աշոտ Քոչարյանին՝ մշտական աջակցության և հանձնախմբի անդամների հետ սերտ համագործակցության համար:

Հանդիպման վերջում դեսպան Քոչարյանը կենտրոնական մարմնի անդամներին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհակալագրերը՝ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ կատարած բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031