Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն գույքագրել է ընտրական գործընթացին միջամտելու օրենսդրական սողանցքները

Հունվար 22,2016 13:28

Այսօր ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փոխդեսպան Բարբարա Դեւիսի հետ։ Քննարկվել է տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն, ինչպես նաեւ՝ հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումներն ու դրանց հակազդելու օրենսդրական մեխանիզմների մշակումը։ ԲՀԿ նախագահը տեղեկացրել է, որ կուսակցությունը աշխատում է Ընտրական Օրենսգրքի փոփոխությունների փաթեթի վրա, արդեն իսկ ՙգույքագրվել՚ են ընտրական գործընթացին միջամտելու բոլոր օրենսդրական սողանցքներն ու կուսակցությունն առաջարկելու է դրանք կանխելու օրենսդրական իր լուծումները՝ ընտրական գործընթացի օրինականությունը առավել վերահսկելի դարձնելու համար։

ԲՀԿ նախագահը նաեւ տեղեկացրել է, որ Ընտրական Օրենսգրքի մշակման փուլում, ինչը սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո ամենալրջագույն փաստաթուղթն է լինելու, պատրաստ են համագործակցել խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ՝ համատեղ ներկայացնելու առաջարկների փաթեթ։ Բարբարա Դեւիսը նշել է, որ պատրաստ են ակտիվորեն համագործակցել ԲՀԿ-ի հետ՝ ապագա Ընտրական Օրենսգրքի շուրջ քննարկումներում։

 

ԲՀԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031