Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական գազ, ժողովրդավարական ջրցան

Հունվար 22,2016 13:24

Ո՞ւր են գնում Հայաստանի իշխանավորները, հայտնի է բոլորին…: Նրանք գնում են Մոնակո և Դուբայ՝ զվարճանալու, որից հետո շնչակտուր սավառնում են Մոսկվա՝ հաշվետու լինելու համար և Բրյուսել՝ վարկեր աղերսելու նպատակով:

Իսկ ո՞ւր են տանում օրվա իշխանությունները բազմաչարչար քաղաքացիներին…: Սա թերևս մտահոգում է բոլորին և բնականաբար հարց է ծագում՝ մինչև ե՞րբ պետք է երկրում առկա սոցիալական ճգնաժամի նկատմամբ անհաղորդ կեցվածքով դիտարկում անի օրվա իշխանությունը:

Կենսագոյության ոլորտի նկատմամբ առաջնահերթ ուշադրություն պետք է դարձնի և ապահովի օրվա իշխանությունը: Սա ոչ թե քաղաքական թեմաներով սակարկելի հարց է, այլ յուրաքանչյուր քաղաքացու պահանջը, որի նկատմամբ չպետք է անտարբեր լինի որևէ մեկը:

Ռուսաստանի Դաշնությունից ստացվող գազի սակագնի հարցում ցանկացած պաշտոնական մեկնապանություն իրենից ներկայացնում է այլաբանություն: Չի կարելի սահմանի վրա էժան գնած գազը վերավաճառել աղքատացած և գործազուրկ դարձած ժողովրդին և դրանից ստացված գերշահույթը ազնիվ և օրհնված վայելել:

Այստեղ են ասել՝ ավագ եղբոր տված գազը մեզ վրա շատ թանկ է նստում:

Բնականաբար հարց է ծագում՝ եթե քաղաքացիները ընդվզեն գազի սակագնի հարցում, ի՞նչ ժողովրդավարական գործիքով է ընդառաջ գալու իշխանությունը՝ ջրցանով, թե՞ ասենք նավթացանով:

 

Գառնիկ Վաղարշակյան

ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031