Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Այսօր՝ հունվարի 22-ին, «Վարդաշեն» ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ է հայտարարել քաղբանտարկյալ Վարդան Վարդանյանը։ Նա ևս, ինչպես երեկվանից Շանթ Հարությունյանը, իրականացնում է հացադուլ ի պաշտպանություն արդեն 8 օր հացադուլի և 5 օր ջրադուլի մեջ գտնվող Հայկ Կյուրեղյանի։
Քաղբանտարկյալներ Հայկ Կյուրեղյանը և Գևորգ Սաֆարյանը պահանջում են, որպեսզի ապահովի իրենց անձի անվտանգությունը»: