Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. Ինչ պայմանավորվածություն էլ լինի`Հայաստանի համար դրական է

Հունվար 22,2016 13:16

«Ինչ զարգացում էլ լինի, դա նպաստելու է Հայաստանի տնտեսական զարգացումներին»,- «Տեսակետ» մամուլի ակումբում պատասխանելով Aravot.am-ի հարցին`ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Քաղաքագետից հետաքրքրվել էինք`ի՞նչ զարգացումներ են հնարավոր իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան տեղափոխելու հարցում, մանավանդ, եթե ՌԴ-ն չի ցանկանում զիջել դիրքերը եւ Վրաստանին վերջնագրեր է ներկայացնում:

Հայաստանի տարածքով անցնող գազատարը, հիշեցնենք, պատկանում է «Գազպրոմին»:

«Եթե չորս երկրների ձևաչափը հաջողվի`կավելանա Հայաստանի էներգետիկ անվտանգությունը»,- կարծում է քաղաքագետը`նկատի ունենալով տակավին վերջերս Հայաստանի, Վրաստանի եւ Իրանի ներկայացուցիչների ստորագրած համաձայնությունը, որին նաեւ ՌԴ-ի ներկայացուցիչն էր մասնակցում:

«Վրաստանն էլ բավական շահագրգռված է այս գործընթացում, քանի որ Ադրբեջանն ի վիճակի չէ մատակարարել Վրաստանին անհրաժեշտ գազի քանակը: Վրաստանը պիտի փորձի «Գազպրոմի» հետ բանակցային գործընթացի մեջ մտնել, ինչը նաեւ ռուս-վրացական քաղաքական հարաբերություններում լարվածությունը կթուլացնի»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

Հայաստանի համար գազի գնի նվազեցման հարցը, ինչի համար ՀՀ կառավարությունը դիմել է ՌԴ կառավարությանը, ըստ քաղաքագետի՝ հնարավոր է «փաթեթով» լուծվի այս համաձայնությունների համատեքստում: «Ընդհանուր քաղաքական տեսանկյունից, ես, բացի դրականից՝ այլ միտում չեմ տեսնում»,- ասաց նա:

Սերգեյ Մինասյանը կարծում է, որ անգամ Իրանի նկատմամբ պատժամիջոցների պարագայում Իրանն ու Հայաստանը հասան համագործակցության հնարավոր մակարդակի`նկատի ունենալով մեր տնտեսության հնարավորությունները. «Տնտեսական բումեր պետք չէ սպասել: Իսկ քաղաքական առումով, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը դրական է Հայաստանի համար`մենք հակասություններ չենք ունեցել, ԼՂՀ հարցում Իրանի դիրքորոշումը պրոհայկական է, թուրքական, սիրիական, ռուսական գործոններն իրենց դերը խաղում են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031