Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բարձրավոլտը՝ Մոսկվայի թույլտվությամբ և Մոսկվայի համար

Հունվար 22,2016 12:41

2016թ. հունվարի 15-ին ԵԱՏՄ մաքսային տարիֆային և ոչ տարիֆային կարգավորումների դեպարտամենտ Հայաստանի Հանրապետության կողմից նախաձեռնողական առաջարկ է ստացվել` Մաքսային միության մի շարք որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին:

ՀՀ-ի կողմից առաջարկվում է ներմուծման մաքսային դրույքաչափերից ազատել ՀՀ ներմուծվող այն նյութերը և սարքավորումները, որոնք նախատեսված են Իրան Հայաստան 3-րդ Էլեկտրահաղորդման գծի կառուցման համար: Հիշեցնենք, որ «Իրան-Հայաստան» Էլեկտրահաղորդման գծի կառուցման պայմանագիրը կնքվել է դեռ 2006թ.-ի հունիսի 5-ին, երբ ԵԱՏՄ-ն, որպես այդպիսին, դեռևս գոյություն չուներ:

Առաջարկության մեջ ասվում է, որ հայկական կողմի կարծիքով, առաջարկվող միջոցը կապահովի ՀՀ-ի կողմից իր միջազգային պարտականությունների կատարումը, վերը նշված միջազգային պայմանագրով:

Ստեղծված իրավիճակում, ստացվում, որ ՀՀ-ին անհրաժեշտ է արտաքին կառույցի թույլտվություն իր տարածքում կառուցվող Էլեկտրահաղորդման գծի համար անհրաժեշտ նյութերն ու սարքավորումները առանց մաքսազերծման ներկրելու համար:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» նախկինում արդեն անդրադարձել է կառուցվող Իրան-Հայաստան և Վրաստան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերով դեպի Իրան ու Վրաստան էլեկտրաէներգիա արտահանելու «Գազպրոմ Արմենիային» տրված նախապատվությանը:

Մասնավորապես, 2015թ.-ի ամռանը հաստատված համաձայնագրով «Գազպրոմ Արմենիային» է տրվում Հայաստանից դեպի Իրան և Վրաստան 400կՎ լարմամբ էլեկտրաէներգիայի արտահանման մենաշնորհը:

Այսպիսով՝ ԵԱՏՄ-ն, որի հիմական հիմնադիրն է Ռուսաստանի Դաշնությունը որևէ պատճառ չունի մերժելու ՀՀ առաջարկը, քանի որ կառուցվող էլեկտրահաղորդման գծերից առաջնահերթը շահ է ունենալու հենց ռուսական պետական ընկերությունը, որի 73,1%-ը պատկանում է այդ պետությանը:

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի առաջարկը դժվար թե մերժվի ԵԱՏՄ-ի կողմից, սակայն հարկ է փաստել, որ Երևանը Մոսկվայից թույլտվություն է խնդրում, որ վերջինիս չվճարի մաքսատուրք՝ Հայաստանի հարկատուների հաշվին, բայց այդ նույն Մոսկվային պատկանող կազմակերպությանը եկամուտ բերելու համար կառուցվող օբյեկտի շինանյութերից:

Տաթևիկ Վարդանյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031