Լրահոս
Օրվա լրահոսը

Արամի 30-ը քանդած կառուցապատողի եւ Սերժ Սարգսյանի եղբոր հարաբերությունները

Հունվար 22,2016 12:27

«Ոչ մեկը ինձ չի ասել, որ դա հուշարձան է ու չպիտի քանդել»,- այսօր «Հայելի» ակումբում Արամի 30 հասցեի ետնամասում կառուցվող շինության կառուցապատող «ԱՎՈ ՖՄՀ» ՍՊԸ-ի տնօրեն Ավո Կարագուլյանն այսպիսի հայտարարություն արեց, երբ լրագրողները «Հայելի» ակումբում նրա հետ սկսեցին կռիվ տալ քանդված պատմական արժեքի համար:

Հարցին՝ եթե չգիտեիք, ինչու էիք գիշերվա ժամը 4-ին քանդում, եթե չէիք վախենում, նա ասաց՝ արդեն տեղեկացել էինք, որ ակտիվիստներ կան:

Հարցին՝ դա մեզ համար թանկ կառույց է, գիտեիք, որ ակտիվիստներ էլ կան, պայքարում էին, ինչո՞ւ քանդեցիք՝ նա պատասխանեց, որ որոշումը տվել են 2004-ին, նախարար Երվանդ Զախարյանի օրոք. «Դա իմ իրավասության մեջ չէ քաղաքի մեջ ինչ-որ բան ընել: Այդ մեկն իմ իրավասության մեջ չէ: Այդպես ստորագրել են, ես պարտավորություն ունիմ պետության դիմաց, որ պետք է իրագործեմ: Ասիկա նոր ծրագիր չէ, այսօրվա ծրագիր չէ, 10-15 տարվա ծրագիր է»:

Հարցին, թե ինչքա՞ն են վճարել դրա համար՝ Կարագուլյանը պատասխանեց. «Ինչքա՞ն են վճարել՝ կարծեմ 500 հազար դոլարի կարգի է: Շատ տարիներ են անցել»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ կան հստակ տեղեկություններ, որ դուք համագործակցում եք Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանի հետ, եւ Աբովյան փողոցում նոր շինությունների կառուցումը Արամի 30-ը քանդելով չի սահմանափակվում, ճի՞շտ է դա՝ նա պատասխանեց. «Մինչեւ Աբովյան գնացող վերին շենքը հյուրանոցի էլի նոր պրոյեկտ ունենք: Լեւոն Սարգսյանը երբ հյուպատոս էր Հալեպ, ես այստեղ խնդիր ունեի մեկուն հետ, ես իրեն դիմեցի ուղղակի, գրավոր դիմած եմ, ինքն առաջարկած է ինձի, որ այստեղ դատավարություն ըլլա, 2-3 տարի դատավարության եղավ, Մելիք Գասպարյանի հետ խնդիր ունեի: Դատ բացեցի, իրավունքս վերցրեցի: Լեւոն Սարգսյանն ինձի ղրկեց դատավարության, ասաց՝ մեր օրենքները այսպես են, առանց դատավարության չի լինի»:

Նա վստահեցրեց, որ Լեւոն Սարգսյանի հետ ոչ մի բիզնես, ոչ մի այլ գործունեություն չունի:

Դիտարկմանը, որ Ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ նա օգնել է կայանալու որպես բիզնեսմեն այստեղ, նա ի՞նչ է արել, մասնավորապես օգնե՞լ է ճնշում գործադրել Ժիրայրի վրա, որը այդ տարածքի նախկին սեփականատերն էր՝ Կարագուլյանը պատասխանեց, որ նման բան չկա, Ժիրայրին չեն ճնշել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031