2015 թվականի հունվարի 22-ին ժամը 15:00-ին «Դանդի Փրիշըս Մեթալս Կապան» ՓԲԸ ներկայացուցիչները Գեղանուշ համայնքում հանդիպման են հրավիրել համայնքի բնակիչներին քննարկելու բնակիչների կողմից բարձրացված խնդիրները:
Կցված տեսանյութում հայերեն լեզվով ներկայացված են բնակիչների տեսանկյունները տիրող իրավիճակի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» հասարակական կազմակերպության օժանդակությամբ Սյունիքի մարզի Գեղանուշ համայնքում 2015 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում իրականացվել է ստորագրահավաք։
Ստորագրահավաքի նպատակն է վերականգնել Գեղանուշի պոչամբարի վերագործարկման հետևանքով շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը հասցված վնասները և բաց թողնված օգուտները։
Կարդացեք նաև
Համառոտ նկարագրություն Գեղանուշ համայնքի մարդաքանակի վերաբերյալ։
Համայնքում գրանցված է 249 ընտրող, որից սովորաբար ընտրությանը մասնակցում են 150 մարդ։ Ստորագրահավաքին մասնակցել են 184 մարդ։
«Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» հ/կ
նախագահ Արշավիր Խալափյան