Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն այս տարի ավելի համեստ կլինի». Գագիկ Հարությունյան

Հունվար 22,2016 11:55

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանի մեկնաբանմամբ, Իրանի նկատմամբ պատժամիջոցների կասեցմամբ, աշխարհը 2015-ին հրաժեշտ տվեց միակենտրոն համակարգին:

Ըստ նրա, դեռ 2010-ին ամերիկացի տեսաբանները կանխատեսում էին, որ Իրանը կդառնա կարեւորագույն երկիր, իսկ այսօր դա արդեն իրողություն է:

«Իրանը ինքնավար քաղաքականություն է միշտ վարել ու այսօր էլ փորձում է շարունակել: Իրանը հիմա երկու տարբեր իրավիճակներում է հայտնվել. մի կողմից ազատվեց ամերիկյան պատժամիջոցներից, մյուս կողմից՝ հայտնվեց արաբական երկրների, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի հետ կապված զարգացումներում: Այսօր սաստկացել են հայտարարություններն այն մասին, որ կարող է ստեղծվել ազատ առեւտրի գոտի Իրանի հետ, բայց պետք է զգուշավոր լինենք մեր կանխատեսումներում, որովհետեւ այսօրվա ցանկացած տնտեսական հաջողություն հնարավոր է, եթե սեփական տնտեսությունը զարգացած է»,- այսօր «Անդրադարձ» ակումբում ասաց Գագիկ Հարությունյանը:

Ըստ նրա, Իրանի հետ Հայաստանը պետք է գիտատար արտադրությամբ հանդես գա, թանկ ապրանքներով, որովհետեւ միայն գյուղատնտեսական ապրանքներով ու հումք արտահանելով մեծ հաջողությունների չենք հասնի. « Նույնը վերաբերում է ԵՏՄ հետ հարաբերություններին, այս կառույցում նույնպես չենք կարողանում տեղավորվել, թեեւ մեծ շուկա է բացվել»:

Անդրադառնալով ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում հայտնված երկու հակահայկական բանաձեւերին՝ պարոն Հարությունյանը կարծիք հայտնեց, որ այդ տիպի բանաձեւերը մեծ նշանակություն չունեն աշխարհում. «էապես նվազել է այդ կազմակերպության քաշը: Սահմանային լարվածության աճը կամ նվազումը կապված չէ այդ բանաձեւերի հետ: Չեմ կարծում, որ այդ բանաձեւերը որեւէ ազդեցություն կունենան: Ադրբեջանը փորձելու է այս տարի իրեն ավելի համեստ պահել, որովհետեւ էապես փոխվել են ՌԴ- Թուրքիա հարաբերությունները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031