«Ձեռքերդ կկտրեմ, եթե ես էս համակարգում լսեցի ու տեսա նալոգ ասած հասկացությունը՝ հարկահավաքությանը, խոսքս էս պարագայում ուղղում եմ ճանապարհային ոստիկանությանը», հայտարարել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
«ՉԻ» – Պրն Գասպարյանի հույժ արմատական մոտեցումն, իհարկե, միայն ողջունելի է, ու մնում է միայն հուսալ, որ նրա նախազգուշացումը տեղ կհասնի, եւ առաջիկայում հանրապետության ճանապարհներին չենք հանդիպի կռնատ գաիշնիկների։
Իսկ թե ինչու է ոստիկանապետը սպառնում հատկապես ձեռքերը կտրել՝ հասկանալի է, որովհետեւ կաշառքը հենց ձեռքերով են վերցնում։
Եվ ընդհանրապես՝ կարելի է այս նորարարությունը տարածել բոլոր ոլորտների վրա, եւ հանցավորության դեմ պայքարի շրջանակներում անդամահատել ոճրագործների այն մարմնամասերը, որոնցով իրականացվել է (կամ կարոդ էր իրականացվել) հանցագործությունը։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում