Ռուսաստանն արգելել է Հայաստանից մի շարք գյուղմթերքների, այդ թվում՝ մսի, կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան։
Ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի ժամանակավոր սահմանափակումը մտցվել է հունվարի 20-ից: Այդ կառույցի ղեկավարի տեղակալ Եվգենի Նեպոկլոնովն ասել է, որ արգելքը պայմանավորված է Հայաստանում դաբաղ տիպի հիվանդության անկայուն իրավիճակի հետ։ Նրա խոսքով, մեծ ռիսկեր կան, որ ներմուծվող գյուղմթերքների հետ այդ հիվանդությունը կարող է Ռուսաստան անցնել։
Ներմուծման արգելքը հիմնականում վերաբերում է անասնապահական ապրանքներին, կենդանիներին, որոնք կարող են վարակվել դաբաղով. արգելվում է խոզի, ոչխարի, այծի, ցուլի, գոմեշի, տավարի մսի ներմուծումը, ինչպես նաև կաթից ստացված մթերքների, կաթնամթերքի ներմուծումը, որոնք դաբաղի վիրուսը ոչնչացնող բարձր աստիճանի ջերմային մշակում չեն անցել։
Ռուսաստանը արգելել է նաև Հայաստանից բրդի, կաշիների, մորթիների, խոզանակի մազի ներմուծումը, որոնք նույնպես վիրուսը ոչնչացնող երաշխավորված մշակումներ չեն անցել։
Կարդացեք նաև
Հրաչ Մելքումյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում