Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մուրադյանը ծանոթացել է գրիպից բուժվող հիվանդների վիճակին

Հունվար 22,2016 11:42

Գրիպով և սուր շնչառական վարակներով ապաքինմամբ դուրս գրված հղիներն ու երեխաները հիվանդությունից հետո ուժերը հնարավորինս արագ վերականգնելու, նոր վարակներից խուսափելու նպատակով շարունակում են մնալ բժիշների հսկողության ներքո: ՀՀ առողջապահության նախարարի հրամանով նրանց նկատմամբ հսկողություն է սահմանվում ամբուլատոր օղակում:

Նշենք, որ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով շարունակվում են համայցերը բժշկական հաստատություններ: Երեկ երեկոյան ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, ծանոթացել բուժվող հիվանդների վիճակին, զրուցել ապաքինվող երեխաների ծնողների հետ:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031