Բավական է այցելել ՏՄՊՊ հանձնաժողովի կայք եւ դուք միանգամից կզգաք այն «անդարդությունը», որով այս կառույցն ապրում է։ Նորությունների բաժինը թարմացվում է ամիսը կամ մի քանի ամիսը մեկ։ Կայքի մի քանի բաժինները գտնվում են հավերժ «մշակման» փուլում եւ ոչ մի տվյալ չեն պարունակում, որոշումների շտեմարանը 2013 թվականից այս կողմ չի թարմացվել, նիստերի եւ դրանց օրակարգերի մասին բաժիններն ընդհանրապես չեն գործում եւ այսպես շարունակ։
Տեղեկացնենք, որ տարեկան այս կառույցի պահպանման համար պետբյուջեից հատկացվում է մոտ 300 մլն դրամ։
Կասկածից վեր է, որ եթե հենց վաղն էլ այս հանձնաժողովը փակեն, ապա դրանից Հայաստանը մազաչափ անգամ չի տուժի։ Ավելին՝ եթե այս կառույցը լուծարվի, ապա պետբյուջեն մի քանի հարյուր միլիոն դրամ կխնայի, որի մի մասը գուցե հնարավոր կլինի ծախսել պետության իրական կարիքները հոգալու համար։
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում