Երեւանի ավագանու Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Լեւոն Իգիթյանն Արամի 30 հասցեի շենքը չի համարում ճարտարապետական արժեք։ Դեռ ավելին, նա կարծում է, որ շենքի ապամոնտաժման որոշումը ճիշտ է, քանի որ այն «сарай» է, որը «ոչ մի արժեք չունի»։
Նա խոստովանեց, որ իշխանության մեջ տեղի ունեցած քննարկումների ժամանակ հաճախ են լինում դեպքեր, որ կարծիքների բախման արդյունքում հաղթում է այդ պահին այս կամ այն դիրքորոշումը պաշտպանող «մեծամասնությունը»։ «Շատ հաճախ ինքս դեմ եմ եղել շատ նախաձեռնությունների, բայց դրանք հաստատվել են, քանի որ ես եւ ինձ նման մտածողները փոքրամասնություն են կազմել»,- հավաստեց նա։
Այնուամենայնիվ, նա սխալ է համարում հասարակության խմբերի բողոքներն այս կամ այն շենքի կամ ճարտարապետական կառույցի պահպանման համար, քանի որ նրանք «չեն հասկանում խնդրի էությունը եւ ուղղակի աղմուկ են բարձրացնում»։
Իգիթյանը «զզվում է ժողովրդավարությունից», իսկ հասարակական ակտիվությունը համարում է «սիկտիրչի բաներ»։ «Քաղաքացիական, ի՞նչ են ասում, հասարակությունը…. Ես նման սիկտիրչի բաների չեմ հավատում։ Կարող եք տպել, դրանք հնարած բաներ են»,-խորաթափանց հայացքով եւ մի քիչ էլ ջղայնացած ասաց Իգիթյանը։
Կարդացեք նաև
Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Եթե մտել ես՝ պետք է մինչև վերջ մտնես, հակառակ դեպքում մտնում ես, որ ի՞նչ անես…