ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով՝
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Աֆանդյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Սյունիքի մարզի դատախազի պաշտոնից:
Արդարադատության երրորդ դասի խորհրդական Վազգեն Հարությունյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնից:
Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Մարուխյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից:
Կարդացեք նաև
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Տիգրան Ամբարյանը նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնից:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Դավիթ Վեքիլյանը նշանակվել է Արագածոտնի մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔ վարչության ավագ դատախազի պաշտոնից:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Հրաչյա Այվազյանը նշանակվել է Շիրակի կայազորի զինվորական դատախազ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
Արման Ասլանյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ:
Տավուշի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Տիգրան Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ անձնական դիմումի համաձայն:
ՀՀ դատախազություն