Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանի պնդման մասին. «Չի կարող պատժել, որովհետեւ համակարգը կոռուպցիայի վրա է հիմնված». «Հայկական ժամանակ»

Հունվար 22,2016 10:59

ՀՀ զինված ուժերի պահեստազորի նախկին փոխգնդապետ, «Նոր Հայաստան» շարժման անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ եթե Հայաստանը բռնապետություն չլիներ՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին պետք է պատասխանատվության ենթարկեին՝ մարմնական վնասվածք պատճառելու սպառնալիքի համար։

Ոստիկանության կոլեգիայի նիստում Վլադիմիր Գասպարյանը սպառնացել էր կտրել այն ճանապարհային ոստիկանների ձեռքերը, որոնք նալոգ են վերցնում, հարկահավաքություն անում։ Ոստիկանապետը սպառնալիքներ էր հնչեցրել նաեւ «հանրահավաքներին մասնակցող կոնտինգենտի» հասցեին։

– Դուք պնդում եք, որ ոստիկանապետը չի պատժում իրենց հանրահավաքների ընթացքում վատ դրսեւորած ոստիկաններին, իսկ Վլադիմիր Գասպարյանը երեկ սպառնում էր պատժել նալոգ վերցնող ճանապարհային ոստիկաններին։ Ինչո՞ւ է, ըստ Ձեզ, մեկին պատժում, մյուսին՝ ոչ։

– Նախ, ծանր մարմնական վնասվածք պատճառելու սպառնալիքը հանցագործություն է։ Եթե մենք պետություն ունենայինք՝ ոստիկանապետին պատասխանատվության կենթարկեին դրա համար։

Երկրորդ՝ իմ ասածը եւ ոստիկանապետի քարոզչական դեմարշը համադրելի չեն կարող լինել։ Նա ընդամենը քարոզչական դեմարշներ է անում։ Չի կարող պատժել, որովհետեւ համակարգը կոռուպցիայի վրա է հիմնված։ Այդ մասին ասում ենք ոչ միայն մենք, այլեւ միջազգային կառույցները։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031