Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը վիզային նոր սահմանափակումներ է մտցնում

Հունվար 22,2016 10:47

ՎԱՇԻՆԳՏՈՆ. Այսօրվանից ԱՄՆ-ը սկսել է իրագործել առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվության ծրագրի փոփոխության կիրառումը՝ համաձայն 2015 թ. ԱՄՆ մուտքի թույլտվության ծրագրի բարեփոխման և ահաբեկիչ ճանապարհորդների կանխման օրենքի: (այսուհետ՝ Օրենք):

ԱՄՆ մաքսային և սահմանապահ ծառայությունը ամեն օր երկիր է ընդունում միլիոնավոր ուղևորներ և միտված է ապահովելու օրինական ուղևորություն, միևնույն ժամանակ պահպանելով անվտանգության և սահմանի պաշտպանության բարձր չափանիշները: Համաձայն օրենքի՝ ստորև նշված կատեգորիաների ուղևորները այլևս չեն կարող օգտվել առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվության ծրագրից: (Visa Waiver Program (VWP)

• Առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվություն ունեցող երկրների քաղաքացիները, ովքեր 2011 թվականի մարտի 1-ից հետո մեկնել կամ եղել են Իրանում, Իրաքում, Սուդանում կամ Սիրիայում (բացառություն են կազմում դիվանագիտական կամ ռազմական նպատակով ճանապարհորդները):

• Առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվություն ունեցող երկրների քաղաքացիները, որոնք միևնույն ժամանակ ունեն Իրանի, Իրաքի, Սուդանի կամ Սիրիայի քաղաքացիություն:
Այս անձինք սովորական ընթացակարգով մուտքի վիզաներ ստանալու համար կարող են դիմել իրենց երկրներում ԱՄՆ Դեսպանություններ և Հյուպատոսական բաժիններ:

Բոլոր նրանց համար, ովքեր ունեն անհետաձգելի ճանապարհորդության կարիք ԱՄՆ՝ գործնական, բուժման կամ հումանիտար նպատակով, ԱՄՆ Դեսպանությունները և Հյուպատոսական բաժինները պատրաստ են նրանց դիմումներին ընթացք տալ արտահերթ կարգով:

2016 թվականի հունվարի 21-ից ճանապարհորդները, որոնք ունեն վավեր Ճամփորդության հաստատման էլեկտրոնային համակարգ (ESTA) և ովքեր նախկինում նշել են, որ ունեն երկքաղաքացիություն և հանդիսանում են նաև վերը նշված 4 երկրներից որևէ մեկի քաղաքացի, նրանց ESTA-ն կճանաչվի ուժը կորցրած:

Նոր օրենքի համաձայն, Ազգային Անվտանգության դեպարտամենտը կարող է այս սահմանափակումները չկիրառել, եթե գտնի, որ դրանում առկա է Միացյալ Նահանգների հետաքրքրվածությունը: Սահմանափակումների չկիրառման որոշումը կկայացվի միայն յուրաքանչյուրի գործը առանձին ուսումնասիրելուց հետո :

Սահմանափակումների չկիրառումից կարող են օգտվել հետևյալ կատեգորիաների ճանապարհորդող անձինք.

• Անձինք, ովքեր պաշտոնական այցով մեկնել են Իրան, Իրաք, Սուդան կամ Սիրիա՝ որպես միջազգային, տարածքային կազմակերպությունների, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ,

• Անձինք, ովքեր պաշտոնական այցով մեկնել են Իրան, Իրաք, Սուդան կամ Սիրիա՝ որպես մարդասիրական/ հումանիտար հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, և

• Լրատվություն ապահովելու նպատակով մեկնած լրագրողները,

• Անձինք, ովքեր մեկնել են Իրան օրինական գործարար նպատակով և հետևել “Միացյալ համակողմանի գործողությունների պլանին, հուլիսի 14, 2015թ. (Joint Comprehensive Plan of Action)

• Անձինք, ովքեր մեկնել են Իրաք օրինական գործարար նպատակով:

Կրկին հիշեցնում ենք, որ ESTA-ի դիմորդների նկատմամբ օրենքի չկիրառումը կորոշվի յուրաքանչյուրի գործը առանձին ուսումնասիրելուց հետո՝ հետևելով օրենքի պահանջներին:
Բացի այդ մենք կշարունակենք հետազոտել՝ արդյոք օրենքի չկիրառումը կարող է օգտագործվել երկքաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ, ովքեր ունեն նաև Իրաքի, Սուդանի, Իրանի և Սիրիայի քաղաքացիություն և ինչ կարգով:

Ցանկացած ճանապարհորդ, ով ստացել է ծանուցում, այն մասին, որ ԱՄՆ մեկնելու համար այլևս չի կարող օգտվել առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվության ծրագրից, կարող է մեկնել ԱՄՆ ոչ ներգաղթային մուտքի վավեր վիզայով, որը կարող է տրամադրել ԱՄՆ Դեսպանությունը կամ Հյուպատոսական բաժինը: Նրանցից կպահանջվի մինչ ԱՄՆ մեկնելը ներկայանալ ԱՄՆ Դեսպանություն կամ Հյուպատոսական բաժին հարցազրույցի և ստանալ մուտքի վիզա:

Նոր օրենքը չի արգելում ԱՄՆ ճամփորդելը կամ մուտք գործելը : Առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվություն ունեցող երկրներից ճանապարհորդների մեծ մասի վրա այն չի անդրադառնա:

ESTA-ի դիմումի նոր ձևը, որում ներառված կլինեն հավելյալ հարցեր դիվանագիտական և ռազմական նպատակով այցելությունների համար օրենքով սահմանված բացառությունների վերաբերյալ, շրջանառության մեջ կդրվի 2016 թվականի փետրվարի վերջին:

Մուտքի վիզաների վերաբերյալ տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ կայքում. travel.state.gov.

Այն անձանց, ովքեր ունեն ESTA, խորհուրդ է տրվում նախքան ԱՄՆ մեկնելը ստուգել իրենց ESTA կարգավիճակը Մաքսային և սահմանապահ ծառայության կայքում՝ esta.cbp.dhs.gov

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031