Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ պետք է աներ ՀՅԴ-ն. «Հրապարակ»

Հունվար 22,2016 10:41

ՀՅԴ-ն սկզբունքորեն ընդունել է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու առաջարկը։ Այս կապակցությամբ իրական եւ վիրտուալ Հայաստանում մի այնպիսի աղմուկ է բարձրացել, ասես երկրաշարժ կամ ջրհեղեղ է տեղի ունեցել։ Կան նույնիսկ ինքնահրկիզումի դեպքեր, որոնց դեռ առիթ կունենանք անդրադառնալու։

Իսկ հիմա հարցը՝ ի՞նչ պետք է աներ ՀՅԴ-ն, երբ գրողի ծոցն են ուղարկվել հայ-թուրքական արձանագրությունները, երբ ընդունվել է այն սահմանադրությունը, որի համար պայքարել է 25 տարի շարունակ, երբ կա քաղաքական կյանքը ճենճահոտից ազատելու այս բացառիկ հնարավորությունը, երբ վաղուց ժամանակն է երկրի կյանքին բոլոր քաղաքական ուժերի մասնակցությունն ապահովելու, երբ օրախնդիր հարց է դարձել իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում միմյանց փոխլրացնելու ճանապարհով առաջ գնալու։

Երկու օր առաջ ՀԱԿ-ը նամակ էր գրել եվրոպական գործընկեր կուսակցությանը, որպեսզի ԵԽԽՎ-ում այդ կուսակցության ներկայացուցիչները դեմ քվեարկեն հակահայկական բանաձեւերին։ Արդյոք սա լավագույն օրինակը չէ՞ հասկանալու համար, որ ներքաղաքական խնդիրները մենք պետք է երկրորդ պլան մղենք՝ միասնաբար ինչ-որ մի բանի հասնելու համար։ Իսկ ի՞նչ կստացվի, եթե մենք աղմկենք, թե այդ նամակով ընդդիմադիր ՀԱԿ-ն աջակցում է ՀՀ իշխանություններին միջազգային կառույցում։

ՀՅԴ-ն, համագործակցության համաձայնություն տալով, անշուշտ, նաեւ լրացուցիչ պատասխանատվություն է ստանձնում այն ամենի համար, ինչ կարող է տեղի ունենալ հետայսու՝ սկսած նոր իշխանությունների եւ կառավարման նոր համակարգի ձեւավորումից մինչեւ արտաքին քաղաքականություն, երկրի պաշտպանություն, սոցիալ-տնտեսական իրավիճակ եւ այլն։

Տրամաբանականն այս դեպքում ոչ թե անկապ աղմկելն ու չոք տփելն է, այլ հնարավոր գործընթացի կշռադատումը՝ ի՞նչ կտա դա մեզ ՀՀԿ-ի երկարուձիգ մենիշխանությունից հետո։ Ինչո՞ւ չմտածել, որ սա հենց համակարգային իշխանափոխության ուղղությամբ արված առաջին քայլն է, որ հետագայում դուռ է բացելու ավելի լայն կոալիցիաներ ձեւավորելու, վերջապես՝ ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու համար:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031