Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դղյակներն ու գործը. «Ժամանակ»

Հունվար 22,2016 10:05

Հունվարի 21-ի գրեթե ամբողջ օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության արժույթը՝ ռուբլին, արձանագրում էր անկման ռեկորդներ: Դա վերջին օրերին դարձել է սովորական մի գործընթաց, որը հավանաբար կարող է շարունակվել նաև այսօր: Այն, ինչ տեղի է ունենում ռուբլու հետ, մեծ հաշվով, պետք է որ Հայաստանի համար չունենար նշանակություն, կամ ունենար, բայց քաղաքական այլ իմաստով: Մասնավորապես, Ռուսաստանի տնտեսության ցնցումները, մեծ հաշվով, Հայաստանի համար պետք է լինեին ռուսական քաղաքական մամլիչից դուրս գալու հնարավորություն: Սակայն իրավիճակն, իհարկե, այլ է, և ռուսական ռուբլու ցնցումները լրջագույն մարտահրավեր են Հայաստանի տնտեսությանը, քանի որ այդ ցնցումները ռուսական տնտեսության ցնցումն են: Իսկ Հայաստանի տնտեսությունը դրա տակ է մի շարք պատճառներով:

Չարժե դրանք թվարկել, այդ մասին շատ է խոսվել, և թերևս բոլորն էլ լավ են հասկանում, որ գերռուսաֆիկացված Հայաստանը ներկայումս քայլում է լարի վրայով կամ ավելի շուտ՝ շեղբի վրայով, ու եթե այսօր Հայաստանում տնտեսական կայունություն է, դա ամենևին չի նշանակում, որ իրավիճակը հանգստացնող է: Մեծ հաշվով, ինչպես հերթական անգամ կոալիցվող Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը կասեր՝ գերեզմանում էլ կայունություն է, բայց գերեզմանային կայունությունը չի կարող գնահատելի լինել:

Հայաստանը գտնվում է կայուն ռիսկերի, և այդ ռիսկերի հանդեպ կայուն անզորության ու անկենսունակության իրավիճակի առաջ: Մենք շատ լավ գիտենք, շատ ենք խոսել Հայաստանի բոլոր ձվերը մի զամբյուղում դնելու քաղաքականության հնարավոր ռիսկերի մասին, որոնց ահռելի մասը ներկայումս արդեն իսկ իրականություն է: Այժմ պետք է խոսել ոչ թե դրա, այլ ձվերը այդ զամբյուղից հանելու և այլ զամբյուղների մեջ դնելու մասին: Եվ Հայաստանը կարծես թե խոսում է:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031