Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ նիստում դեռ քննարկում են ՀՅԴ-ի հետ կոալիցիա են կազմելու թե այլ ձեւաչափով են աշխատելու

Հունվար 22,2016 00:33

«Ընթանում են քննարկումներ, բայց վերջնական լուծումներ դեռ չկան, միայն առաջիկա քննարկումները կասեն, թե համագործակցության ինչպիսի մոդել կլինի»,-անդրադառնալով ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիա կազմելուն ասաց ՀՀԿ անդամ, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Պարոն Մինասյանը լրագրողներին հանդիպեց ՀՀԿ գրասենյակում՝ մի քանի ժամ տեւած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո: Ինչպես նշեց Գագիկ Մինասյանը, նիստին քննարկվել են ներկուսակցական խնդիրներին առնչվող հարցեր, դրանց լուծումները, տարածաշրջանային հնարավոր զարգացումների վերաբերյալ թեմաներ եւ գործընկեր կուսակցությունների հետ համագործակցության մասին:

«Միգուցե տարբեր ֆորմատներով, տարբեր կուսակցությունների հետ մենք համագործակցենք, սակայն այդ ամեն ինչը դեռ քննարկման փուլում է»,-հարցին ի պատասխան կրկնեց պարոն Մինասյանը: Նա ասաց, որ ՀՀԿ-ն կողմ է համագործակցության՝ կլինի դա կոալիցիայի տեսքով, թե մեկ այլ ձեւաչափով:

Գագիկ Մինասյանը նաեւ ասաց, որ քննարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության մեխանիզմի վերաբերյալ հարցերը, եւ պահանջվող ֆինանսական միջոցները այդ համակարգը ներդնելու համար չեն կարող խոչընդոտ հանդիսանալ, որպեսզի այն չներդրվի: Ըստ Գագիկ Մինասյանի կան միջազգային դոնոր կազմակերպություններ, որոնք պատրաստ են այդ հարցում աջակցելու. «ՀՀԿ-ն ոչ միայն կողմ է, այլեւ ջատագովն է այդ մեխանիզմի»,- նշեց Գագիկ Մինասյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031