Լրահոս
Օրվա լրահոսը

Ախթունգ. Երեխաներ են

Հունվար 22,2016 16:30

«Թե ասա` ջահել աղջիկ ես, մազերդ ինչի՞ ես բոքս կտրել». «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի հերոսուհու նման Գերմանիայի փողոցներում անընդհատ ուզում էինք նկատողություն անել վարսերը մանուշակագույն, կապույտ ու վարդագույն ներկած դպրոցական փոքր երեխաներին, որոնք Եվրոպայի բազմազանության մեջ փորձում են ինչ-որ կերպ ինքնատիպ երեւալ ու առանձնանալ:

Նեղսրտել էինք, երբ մետրոյում մանկապարտեզի երեխաներին զբոսանքի տանող դաստիարակչուհու դեմքին էինք նայել՝ մի քանի կգ-անոց պիրսինգներով, ծխախոտը բերանին, ծաղկավոր մազերով: Բայց այս ամենից զատ՝ տարօրինակ էր տեսնել, թե ինչպես են գերմանացիները երեխաներին հարմարեցնում իրենց՝ կպցնելով մի քանի ամսական երեխային իրենց հեծանիվներին, տեղադրելով նրանց արկղերի մեջ ու թափառելով տոնավաճառներով:

Մի քանի ամսական երեխայի ձեռքին տեսնում էինք չիպս ու չուպա-չուպս, մայրը տվել էր ձեռքն ու սայլակն առել, ընկել շուկաները: Իսկ մյուս լուսանկարում, որն արվել է Լայպցիգում, հայրը քնած երեխային վզին դրած՝ ժամերով խանութներում ման էր գալիս:

erexaner-2
Լուսանկարները՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
21.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031