«Առավոտ» թերթի հարգելի խմբագրություն,
Ձեր կայքում տեղ գտած ներքո հոդվածում` «Հանրային պաշտպանի գրասենյակի պարզաբանումը Վարդգես Գասպարիի գործով», առկա է իրականությանը չհամապատասխանող կարևոր մեջբերում.
21.12.2015թ. հանրային պաշտպանի գրասենյակը ստացել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով դատարանը գտել է, որ «Վարդգես Լիվանի Գասպարիին պետք է ազատել իրավաբանական օգնության վճարից և դիմել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակին՝ պաշտպան նշանակելու համար..»։
Ընդգծվածը, որն առնված է չակերտների մեջ, նշանակում է, որ այն նույնությամբ մեջբերված է տվյալ որոշումից: Սակայն վարույթն իրականացնող մարմնի որոշման մեջ առկա չէ, չկա այդպիսի նախադասություն, չէր էլ կարող լիներ (տես. որոշման լուսապատճենը):
Կարդացեք նաև
Խնդրի կարևորությունը կայանում է նրանում, որ տվյալ գործի նախաքննությունը, հետաքննությունը և դատաքննությունը կատարվել են օրենքի բացահայտ և կոպիտ խախտումներով, որին առ այսօր ընդդիմացել են իմ փաստաբանները ինձ հետ միասին, և դատավոր Ն. Բաղդասարյանը որոշեց մեր բողոքի ձայնը լռեցնելու համար օրենքի առավել կոպիտ խախտմամբ գործից հեռացնել իմ պաշտպաններին, և նրանց փոխարինել ՀՊԳ-ի խոնարհ, հնազանդ և կամակատար անձնավորությամբ: Ինչին, ըստ էության, համաձայնվել է ՀՊԳ-ը:
ՀՊԳ-ի այն հայտարարությունը, որ առանց մեղադրյալի՝ իմ համաձայնության հանրային պաշտպանը չէր մասնակցելու իմ դատական գործին, անարժանահավատ են, քանի որ նույն այդ իրավիճակում, երբ Հայկ Կյուրեղյանը հրաժարվում էր փաստաբանից ՀԳՊ հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը անամոթաբար ենթարկվելով ՀՊԳ-ի և դատավորի կարգադրությունը արհամարհելով Հայկ Կյուրեղյանի կամքը կատարեց ինքնակոչ պաշտպանի դերակատարությունը:
Ես, ողջունելով հանդերձ ՀՊԳ-ի իր իսկ անօրինական գործողությունից հետ կանգնելու որոշումը, հրապարակավ պահանջում եմ նաև, որ ստանձնի Հայկ Կյուրեղյանի գործով իր անօրինական գործողությունների պատասխանատվությունը:
Հարգանքով՝ Վ. Լ. Գասպարի