Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է.
«Հացադուլ է սկսել քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը։
Այսօր՝ հունվարի 21-ին, «Վարդաշեն» ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ է հայտարարել քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը, որով նա պաշտպանում է քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանի պահանջները։ Հայկ Կյուրեղյանը, 7 օր է, գտնվում է հացադուլի մեջ և 4 օր՝ ջրադուլի մեջ։
Քաղբանտարկյալներ Հայկ Կյուրեղյանն ու Գևորգ Սաֆարյանը պահանջում են ապահովել սեփական անձի անվտանգությունը քրեակատարողական հիմնարկներում։
Կարդացեք նաև
Ազատություն քաղբանտարկյալներին»։