ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և այլ տեղական կազմակերպությունների կողմից իրականացված դիտորդության արդյունքները ցույց տվեցին, որ սահմանադրական հանրաքվեի ընթացքում իրականացված ընտրակեղծիքներն աննախադեպ էին իրենց ծավալով ու հանդգնությամբ և պաշտոնապես ներկայացված արդյունքները որևէ կերպ չեն համապատասխանում իրական արդյունքներին:
Հանրաքվեի արդյունքում ճանաչված փոփոխությունները պետք է համարվեն ոչ թե ընդունված, այլ անօրինական կերպով պարտադրված: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արձանագրված բազմաթիվ խախտումներն ու արդյունքների ակնհայտ կեղծումները վկայում են, որ հանրաքվեն չի կայացել և նախագիծը չի կարող ընդունված համարվել:
Ելնելով դիտորդական առաքելության արդյունքներից՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ
– Սահմանադրական փոփոխությունների գործընթացը եղել է ոչ ժողովրդավարական և ոչ մասնակցային
Կարդացեք նաև
– 2015 թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքները կեղծվել են
Սույն զեկույցում ի մի են բերված սահմանադրության փոփոխությունների ողջ գործընթացի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտարկումները և հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում արձանագրված խախտումները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ