Օրերս հարցազրույցում ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը, անդրադառնալով ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում քննարկվելիք հակահայ երկու զեկույցներին, ասել էր, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, որպես Եվրոպական Ժողովրդական կուսակցության անդամ կուսակցություններ, պետք է գործադրեին բոլոր ջանքերը, որպեսզի ԵԺԿ-ն դեմ արտահայտվեր նշյալ նախագծերին։
Անդրադառանալով Վլադիմիր Կարապետյանի դիտարկմանը՝ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Անկեղծ ասած, հենց նոր իմացա, որ «Բարգավաճ Հայաստանը» Եվրոպական Ժողովրդական կուսակցության անդամ է։ Մինչ այս պահը, չգիտես ինչու, վստահ էի, որ ԵԺԿ անդամ են ՀՀԿ-ն, «Ժառանգությունն» ու ՕԵԿ-ը։
Ամեն դեպքում, շնորհակալ եմ Վլադիմիր Կարապետյանին՝ նման լրջագույն փաստը բացահայտելու համար։ Չգիտես ինչու, ես վստահ էի, որ «Բարգավաճ Հայաստանը» միայն Եվրոպայի Պահպանողականների եւ Ռեֆորմիստների դաշինքի անդամ է։
Ամեն դեպքում, շնորհակալ եմ լրացուցիչ տեղեկատվության համար։ Նկատի կունենանք»: