Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի հավաքականի հայ բռնցքամարտիկները պայքարում են միայն ոսկե մեդալի համար

Հունվար 21,2016 21:15

Բռնցքամարտի Ռուսաստանի պատանեկան հավաքականը այս օրերին 30 հոգով ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Հավաքականի կազմում կա հայ երեք պատանի՝ 48 կգ քաշային Վոլոդյա Ոսկանյանը, Հովհաննես Ուստյանը՝ 64 կգ եւ Արտյոմ Հովհաննիսյանը՝ 69 կգ:

Aravot.am-ը վերջին երկուսին պատահաբար հանդիպեց օլիմպիական մարզաբազայում, մարզումից հետո: Չնայած տարիքին, մեր հայրենակիցները արդեն մարզական հարուստ կենսագրություն ունեն:

Արտյոմը երկու անգամ դարձել է Ռուսաստանի պատանիների չեմպիոն, 2014 թվականի ուժեղագույնների մրցաշարի հաղթող, Եվրոպայի չեմպիոն, իսկ 2015-ին նվաճել է ոչ միայն աշխարհի իր տարիքային խմբի չեմպիոնի տիտղոսը, այլեւ ճանաչվել լավագույն բռնցքամարտիկ:

Հովհաննեսը Մոսկվայի չեմպիոնն է, Ռուսաստանի առաջնության մրցանակակիր եւ գավաթակիր:

Ռուսաստանի պատանիների հավաքականը նախապատրաստվում է 17-18 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, որին Անապայում կնախորդի Պավլյուկովի մրցաշարը: «Այդ մրցաշարի արդյունքով որոշվելու է, թե ով կմեկնի Եվրոպայի առաջնություն: Վերջին հավաքը նույնպես կանցկացվի Անապայում: Օգոստոսի կեսերին կմասնակցենք Ռուսաստանի առաջնությանը, որտեղ մարզիչները կորոշեն Սանկտ-Պետերբուրգում կայանալիք 17-18 տարեկանների աշխարհի առաջնությունում հանդես եկողների անունները», – ասացին պատանի բռնցքամարտիկները: Երկուսն էլ մարզական մի սկզբունք ունեն. ինչ մրցման էլ մասնակցեն, պայքարում են միայն ոսկե մեդալի համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031