Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսողության խնդիր ունեցող դիլիջանցու լուսաբացի 33 ակնթարթները

Հունվար 21,2016 21:05

«Երազներիս հետքերով, հաստատուն, վստահ քայլերով գալիս եմ դեպի քեզ, իմ վաղեմի երազանք: Գալիս եմ լուսաբացին, առավոտ կանուխ, լույսով, որ չմոլորվեմ»:

Այս կարգախոսով մեկնարկեց դիլիջանցի 33-ամյա երգիչ, ինչպես ինքն է իրեն անվանում՝«Արեգունյան արքունիքի պալատական» Վաչե Գրիգորյանի «Իմ լուսաբացի 33 ակնթարթները» խորագրով մենահամերգը: Այն կայացավ հունվարի 20-ին, Դիլիջանի «Մաշա» մանկական կարաոկե սրճարանում: Հնչեցին Վ. Գրիգորյանի հեղինակային երգ-երաժշտությունը,աշուղական և ժողովրդական երգեր,ցուցադրվեց Վաչեի բեմական, հասարակական գործունեության մասին պատմող սլայդ:

Վ. Գրիգոյանը մանկուց տեսողության խնդիր ունի, սակայն ապրում է ստեղծագործական եւ հասարակական ակտիվ կյանքով: 2016 թվականը կարեւոր է Վաչեի համար, քանի որ լրանում է նրա բեմական գործունեության 15 տարին: Դիլիջանցի լրագրող Տաթեւ Հարությունյանն ասաց, որ Վաչեի մենահամերգի ընթացքում թևածում էր ջերմության, անմիջականության, անկեղծության ոգին: Դիլիջանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Հասմիկ Մկրտումյանն ասաց. «Վաչեն արդեն կայացած, գրագետ երգիչ է, նրա երգերը ճաշակով, յուրահատուկ են»:

Մենահամերգին ներկա Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանն աջակցության եւ բարեմաղթանքի հոսք հղեց. «Հարգելի Վաչե, միշտ կողքիդ ենք, բոլոր հարցերով պատրաստ ենք օգնելու: Քեզ ՝ հաջողություններ, մեծ բեմեր»:

Վաչե Գրիգորյանը  շնորհակալություն հայտնեց ներկաներին,մանկական կարաոկե սրճարանի տնօրինությանը՝ Մանուկյան քույրերին, ովքեր անշահախնդիր կազմակերպել էին համերգը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031