Քիչ առաջ Aravot.am-ին հայտնի դարձավ, որ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ սեպտեմբերի 12-ի ցույցին մասնակցած Տիգրան Մազմանյանին հեռացրել են աշխատանքից:
Մեզ հետ զրույցում Տիգրանը հաստատեց այդ տեղեկությունը: Նա առայժմ չի ցանկանում հրապարակել իր աշխատանքի վայրի անունը: Միայն ասաց, որ դա պետական հիմնարկ է:
Տիգրան Մազմանյանը նաեւ նշեց, որ այդ հեռացումը կապված է իր քաղաքական դիրքորոշման հետ:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը Տիգրան Մազմանյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմել է Վարչական դատարան: Ոստիկանությունը պնդում է, որ Տիգրան Մազմանյանը չի կատարել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը: Պատասխանող կողմն էլ պնդում է, թե բերման ենթարկվելու ժամանակ Տիգրանը մայթին է կանգնած եղել:
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ Տիգրան Մազմանյանի Ֆեյսբուքյան էջից