Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների տարեկան հաշվետու ելույթները լսելուց հետո, սկսեց իր գնահատականները հնչեցնել առանձին կառույցների՝ փրկարարական վարչության, հրշեջ ծառայության ու մյուսների մասին: Պարզվեց՝ Ֆելիքս Ցոլակյանը անչափ գոհ է հիդրոմետ ծառայության աշխատանքից:
«Հիդրոմետ ծառայության հետ կապված մի բան պիտի ասեմ, եթե հիշում եք. մեծերը լավ են հիշում, երբ հիդրոմետ ծառայությունը եղանակի տեսություն էր ասում, ասում էին՝ էլի փչեցին, էլի սուտ խոսեցին: Էն ժամանակ էդպես էին անում, էսօր, Փառք Աստծո, ճիշտ պրագնոզ են տալիս, լրիվ ճիշտ պրագնոզ է, փոխվեց իրավիճակը: Մենք սովոր էինք՝ անձրեւ էին ասում, արեւ էր ելնում, արեւ էին ասում, անձրեւ էր գալիս, կտրուկ տարբերություն էր: Հիմա այդպես չէ, հիմա ճիշտ են ասում», -ասաց մարզպետը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ