«Այդ բոլոր խոսակցությունները պատի տակի բամբասանքներ են»,- ասաց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն՝անդրադառնալով իր պաշտոնանկության մասին լուրերին:
Այսօր Երվանդ Զախարյանը նախարարությունում ասուլիս էր հրավիրել` տարին ամփոփելու:
Պարոն Զախարյանը, որի 70-ամյակն է այս տարի լրանում, ինչպես ինքն ասաց, իր համար անսպասելի մի բան է հայտնաբերել. «Որովհետեւ 70 տարի ինձ մոտ առաջին անգամ է լինում եւ բավականին հետաքրքիր տարի է, քաղաքական պաշտոնները տարիքային սահմանափակում չունեն: Ամեն ինչ ունի սկիզբ եւ ավարտ, առավել եւս քաղաքական պաշտոնները»:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Հարցին թե ճի՞շտ է, որ բնապահպանության նախարարությունը եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունները միավորվելու են, պարոն Զախարյանն ասաց, որ ինքը ոչինչ չգիտի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ