Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետության զարգացման կայուն երաշխիքներից մեկն արհեստավարժ մասնագետների պատրաստումն է». Արցախի Հանրապետության վարչապետ

Հունվար 21,2016 16:59

Վարչապետը նախ ծաղիկներ է խոնարհել Արցախյան պատերազմում զոհված՝ ԱրՊՀ ուսանող-ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշարձանին, ապա բուհի մեծ դահլիճում, նրա նախագահությամբ, տեղի է ունեցել համալսարանի խորհրդի նիստը, որին մասնակցում էին ԱրՊՀ խորհրդի անդամները, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Օրակարգի համաձայն՝ 2014-2015թթ. ուսումնական տարվա գործունեության հաշվետվությամբ հանդես է եկել ռեկտոր Մանուշ Մինասյանը: Ներկայացվել է նաև բուհի տարեկան ֆինանսական հաշվետվությունը: ԱրՊՀ խորհրդի անդամները բավարար են գնահատել հաշվետվությունները, որին հետևել են մի շարք ելույթներ: Այնուհետև ցուցադրվել է համալսարանի գործունեության մասին պատմող տեսաֆիլմ:

Իր եզրափակիչ խոսքում ԱրՊՀ խորհրդի նախագահ, վարչապետ Արայիկ Հարությունյանը ևս բավարար է գնահատել կատարված աշխատանքը՝ մյուս կողմից մատնանշելով առկա խնդիրները: «Անցած տարիների փորձը ցույց է տվել, որ տարեկան հաշվետվությունների ժամանակ ավելի շատ խոսվում է ձեռքբերումների և պահանջների մասին, այնինչ կան խնդիրներ, որոնք արժանի են խորքային և համապարփակ քննարկման: Բացի կրթության որակի շարունակական բարձրացումից, պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել նաև տնտեսության հետ կապերի հաստատման և ամրապնդման ուղղությամբ, ինչը գործնական գիտելիքներով կապահովի ուսանողներին և կավելացնի համալսարանի սեփական եկամուտները»,- ասել է վարչապետը և հավելել, որ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բուհի ընթացիկ և հիմնական խնդիրները:

Ա. Հարությունյանն անդրադարձել է անցած տարվա ընթացքում կրթական ոլորտում կառավարության կողմից իրականացված հաջողված ծրագրերին՝ նշելով, մասնավորապես, Ստեփանակերտում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի աշխատանքների մեկնարկի, Շուշի քաղաքում «Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարանի» և «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի» շենքերի բացման մասին:

«Պետության զարգացման կայուն երաշխիքներից մեկն արհեստավարժ մասնագետների պատրաստումն է: Այս տեսանկյունից հանրապետության իշխանությունների ջանքերով առաջիկայում կբացվի նաև «Շուշիի տեխնոլոգիական համալսարանը», որը բարձր տեխնոլոգիաների և հանրապետության տնտեսության պահանջված մի շարք այլ ոլորտների համար կպատրաստի բարձրակարգ մասնագետներ»,- նշել է գործադիր իշխանության ղեկավարը:

 

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031