Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինստիտուցիոնալ ընդդիմությունն այսօր ՀԱԿ-ն է», Լեւոն Զուրաբյան

Հունվար 21,2016 16:45

«Չկա մասսայական ավելի մեծ թիմ, քան ՀԱԿ-ն է: Մեզ մոտ կան բազմաթիվ վառ անհատականություններ, Կոնգրեսն ունի բազմաթիվ հանձնաժողովներ, որոնք աշխատում են տարբեր ուղղություններով՝ տնտեսական, արտաքին, տեղական ինքնակառավարման մարմիններ, առողջապահություն: Իրականում ինստիտուցիոնալ բառը եթե հասկանանք ընդդիմություն, որն ունի համապատասխան կառույցներ եւ ինստիտուցիոնալ կերպով աշխատում է՝ փորձելով վերլուծել ամբողջ կառավարման համակարգը եւ այլընտրանքային լուծում է փորձում առաջարկել՝ դա այսօր ՀԱԿ-ն է»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսպես պատասխանեց մեր հարցին, թե ինստիտուցիոնալ ընդդիմություն ասվածը ՀՀ-ում իրատեսական համարո՞ւմ եք, երբ քաղաքական թիմ լինի, ոչ թե լիդերներ, որի ծնկները ամեն պահի կարող են ծալվել իշխանության ճնշումների առաջ, ունենան համակարգված ծրագիր, ինստիտուտներ, մի ընտրատեղամասում լինեն 3 վստահված անձինք, որոնցից եթե մեկը ծախվի, երկրորդն ընկրկի, երրորդը քվե կպահի:

Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Եթե մի թիմ կա, որտեղ բացի լիդերից կան նաեւ այլ բազմաթիվ լիդերներ, բազմակարծություն, ընդ որում մարդիկ, որոնք երեւացող են հասարակության համար, դա ՀԱԿ-ն է: Համեմատեք, որտե՞ղ կան հանրությանը հայտնի քաղաքական լիդերների այդպիսի բազմազանություն, ինչքան կա Կոնգրեսում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031