Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Մուկուչյան. «Մենք կիրառող մարմին ենք, Ընտրական օրենսգրքի հետ կապ չունենք»

Հունվար 21,2016 16:35

Արդեն սկսվել են Սահմանադրական փոփոխություններին հաջորդած կարեւոր փուլը՝ Ընտրական օրենսգրքի մշակման քննարկումները: Որոշ քաղաքական ուժեր ներկայացրել են իրենց առաջարկությունները: Մասնավորապես, «Լուսավոր Հայաստանն» առաջարկել է կիրառել Ղրղզստանի փորձը եւ մարդկանց տրամադրել կենսաչափական քարտեր ու ընտրատեղամասում ներդնել էլեկտրոնային քվեատուփ, որն ավտոմատ ամեն ինչ հաշվարկում է: ԲՀԿ-ն նույնպես առաջարկել է ընտրել էլեկտրոնային քվեարկության տարբերակը:

Այսօր Aravot.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրեց, թե ի՞նչ կարծիք ունի քաղաքական ուժերի ներկայացրած այդ առաջարկների մասին:

Նա պատասխանեց. «Ընտրական օրենսգրքից, ոչնչից ես տեղյակ չեմ, ոչ մի բանի չեմ մասնակցում: Մենք ապաքաղաքական մարմին ենք, չենք մասնակցում որեւէ քննարկման: Ես ծանոթ չեմ այդ առաջարկներին, ո՞նց կարող եմ կարծիք ներկայացնել: Մենք «Ընտրական օրենսգրքի» հետ կապ չունենք, մենք կիրառող մարմին ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031