Լրահոս
Օրվա լրահոսը

Ի տարբերություն այլ կառույցների, Ռուսաստանի դեսպանատնից հրաժարվեցին վերցնել «Նոր Հայաստանի» նամակը

Հունվար 21,2016 15:55

«Գեւորգի եւ Հայկի նկատմամբ խտրական վերաբերմունք է ցուցաբերվում կալանավայրում: Մենք որոշեցինք նմանատիպ ակցիաների միջոցով նրանց աջակցության փորձ անել»,- այս մասին «Ա1+»-ի եւ Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Գագիկ Եղիազարյանը:

Նա նշեց, որ «Նոր Հայաստանը» որոշել է համոզել, ստիպել, խնդրել միջազգային կառույցների ներկայացուցիչներին եւ դիվանագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներին իրենց արձագանքը տալ այս երեւույթի առնչությամբ:

«Նոր Հայաստանի» անդամները նամակներ հանձնեցին Ֆրանսիայի, Ռուսաստանի դեսպանատներ եւ ՄԱԿ-ի ներկայացուցչությանը: Նամակով նրանք բարձրաձայնում են Գեւորգ Սաֆարյանի եւ Հայկ Կյուրեղյանի նկատմամբ «վերջերս տեղի ունեցող ոտնձգությունների հարցը»:

Օրվա ընթացքում «Նոր Հայաստանը» նախատեսում է նամակներ հանձնել նաեւ Գերմանիայի եւ Անգլիայի դեսպանատներին ու Եվրամիության եւ ԵԱՀԿ-ի գրասենյակներին:

«Նոր Հայաստանի» աջակից Ներսես Գեւորգյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով իրենց հետագա քայլերին ասաց, որ հունվարի 22-ին նախատեսում են հանրահավաք անցկացնել. «Այնուհետեւ ծրագրվում է երթ անել: Իրազեկման համար ենք փորձելու երթ անել: Քանի գնալու է՝ ռեժիմը հասկանալու է, որ ոստիկանական ուժն օգտագործելու հնարավորությունն իր մոտ սահմանափակ է»:

Nor-Hayastan-namak-19 Nor-Hayastan-namak-17 Nor-Hayastan-namak-16 Nor-Hayastan-namak-15 Nor-Hayastan-namak-14 Nor-Hayastan-namak-13 Nor-Hayastan-namak-12 Nor-Hayastan-namak-11 Nor-Hayastan-namak-10 Nor-Hayastan-namak-9 Nor-Hayastan-namak-8 Nor-Hayastan-namak-7 Nor-Hayastan-namak-6 Nor-Hayastan-namak-5 Nor-Hayastan-namak-3 Nor-Hayastan-namak-2 Nor-Hayastan-namak-1 Gagik-Eghiazaryan

Ներսես Գեւորգյանը նշեց, որ Հայաստանի իշխանություններին այժմ գումար է հարկավոր, որը Ռուսաստանը չի կարող տրամադրել. «Իրենց Արեւմուտքը փող կտա: Հետեւաբար իրենք մարդու իրավունքների հարցում ստիպված են ենթարկվել Արեւմուտքի պահանջներին: Բայց այդ պահանջներին ենթարկվելու հարցում իրենք պարտավոր են ՀՀ ոստիկանությունը համապատասխանեցնել Արեւմուտքի չափանիշներին»:

Ըստ նրա՝ այդ պատճառով է, որ ոստիկանական ուժեր օգտագործելու փոխարեն իշխանությունները սկսել են քրեական պատասխանատվության ենթարկել ակտիվիստներին:

Ի տարբերություն այլ կառույցների, Ռուսաստանի դեսպանատնից հրաժարվեցին վերցնել «Նոր Հայաստանի» նամակը: «Սա խոսում է Ռուսաստանի բռնակալական ձգտումների, նրանց քաղաքակրթության մասին: Ցանկացած իշխանափոխություն այստեղ բախվելու է հակառուսականության խնդրին: Նոր իշխանությունները փորձելու են Ռուսաստանի իշխանությունն այստեղ նվազեցնել եւ դա ձեռնտու չէ վերջինիս»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031