Ինչպես արդեն տեղեկացրել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր ընդդեմ Հայաստանի երեք գործով վճիռ է կայացրել: Երեք գործով էլ վճիռը ընդդեմ Հայաստանի է՝ հօգուտ դիմող կողմի: Նշել ենք, որ վճիռներից երկուսը վերաբերում էին «Գույումչյանն ընդդեմ Հայաստանի», «Թովմասյանն ընդդեմ Հայաստանի» գործերին, որոնցում բավարարվել է դիմող կողմի պահանջը, և ՄԻԵԴ-ը գտել է, որ խախտվել է քաղաքացիների՝ Վճռաբեկ դատարան դիմելու իրավունքը:
Մյուս գործում՝ «Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի», դիմող կողմը Վարյա Սաֆարյանն է: Նա ծնվել է 1934-ին և բնակվում է Հայաստանում: Գործն առնչվում է Սաֆարյանի բողոքին առ այն, որ նրան չի հաջողվել կիսել և փոխանցել Երևանի կենտրոնում գտնվող ունեցվածքը երեխաներին, ինչպես նաև պաշտոնապես գրանցել սեփական հողատարածքում կառուցած տաղավարը: Տաղավարը կառուցվել էր առանց թույլտվության 1993-ից առաջ:
2004-ից սկսած ՝տիկին Սաֆարյանին այդպես էլ չի հաջողվել իր սեփականությունը փոխանցել երեխաներին, ուստի սեփականության իրավունքի խախտման հիմքով տիկին Սաֆարյանը դիմել է ՄԻԵԴ:
Եվրոպական դատարանն այսօր բավարարեց Վարյա Սաֆարյանի դիմումը՝ վճռելով, որ խախտվել է քաղաքացու՝ սեփականության իրավունքը:
Կարդացեք նաև
Ուստի ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է քաղաքացուն վճարել 3000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում և 630 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ