Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական զինուժն Օդնդաղի գագաթին կրակակետ է սարքել

Հունվար 21,2016 15:40

Նոյեմբերյանի սահմանագոտու բնակիչները հայտնեցին, որ ադրբեջանական զինուժը ռազմավարական նշանակություն ունեցող Օդնդաղ սարի գլխին, սարի ձախ կողմում հողային աշխատանքներ կատարելով՝ կրակակետ է կառուցել: Այն, հավանաբար, արվել է այդտեղ ծանր տեխնիկա կենտրոնացնելու համար: Նոր կառուցված հենակետը պարզ երեւում է Բաղանիս գյուղի կենտրոնից:

surb-sargis-2

Սուրբ Սարգիս վանքի նկարը՝sahmanapahkoti.com կայքից

Սահմանապահ պայմանագրային զինծառայողներից տեղեկացանք, որ ադրբեջանական զինուժը Կոթի գյուղից 7կ մ հեռավորությամբ, բարձր սարի գլխին հառնող հնամենի Սուրբ Սարգիս վանքը վերածել է ռազմական հենակետի, այդտեղ կենտրոնացնելով զենք-զինամթերք: Խորհրդային տարիներին հայկական վանքը հայտնվել է Ադրբեջանի տարածքում,ադրբեջանցիները վանքի գլխից խաչը հանել են:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031