Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանվել է ՀՀ ջրային տարածքներում որսի չափաքանակները

Հունվար 21,2016 15:24

ՀՀ բնապահպանության նախարարը հրաման է ստորագրել 2016թ. ընթացքում ՀՀ ջրային տարածքներում որսի չափաքանակները սահմանելու մասին

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը սույն թվականի հունվարի 20-ին հրաման է ստորագրել 2016 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում որսի չափաքանակները սահմանելու մասին: Հրամանում մասնավորապես ասված է.

«Համաձայն «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի և 8-րդ հոդվածի 8-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N1237-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված N1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը.

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ`

1.         Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում 2016 թվականի ընթացքում  սահմանել որսի հետևյալ չափաքանակները.

1)         Կարաս` մինչև 100 տոննա,

2)         Ծածան` մինչև 100 տոննա,

3)         Խեցգետին` մինչև 3600 տոննա:

 

2.         Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին` կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս առաջնորդվել սույն հրամանի 1-ին կետում նշված չափաքանակներով:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության     աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին`

1) սահմանված կարգով իրականացնել Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում արդյունագործական ձկնորսության նկատմամբ վերահսկողություն` անհրաժեշտության դեպքում ներգրավելով ՀՀ  բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության աշխատակիցներին.

2)         ուժեղացնել վերահսկողությունն իշխանի, կողակի և սիգի ապoրինի որսի և վաճառքի կանխարգելման ուղղությամբ` համագործակցելով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:

ՆԱԽԱՐԱՐ
Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031