Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչքան հանգիստ թողնեք ինձ, այնքան շուտ այդ հարցը կվերջանա, կգնա. Շուշան Պետրոսյան. Panorama.am

Հունվար 21,2016 14:28

Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը հունվարի 20-ին ստացել է ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը:

Նրա խոսքով, Էթիկայի հանձնաժողովը փետրվարի 1-ին կայանալիք նիստում կքննարկի դիմումը վարույթ ընդունելու մասին հարցը:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը չցանկացավ մեկնաբանել այն, որ իր վարքագծի մասին հարցը հասել է ԱԺ Էթիկայի հանձնաժողով:

«Կներեք էլի, բայց ամեն ինչին չափ կա, ոչ մի բանը պատմություն սարքեցիք բոլորդ ակտիվ հարցերով: Մի հատ եկեք ավելի խորքային նայենք` արդյոք սա էն թեման ա, որ իմ վրա պետք է այսքան կենտրոնանալ», -մեզ հետ զրույցում ասաց Պետրոսյանը:

Այնուհետև հավելեց. «Ես այլևս այդ թեմայով որևէ հարցի չեմ պատասխանելու, որովհետև հետո որևէ մեկը հետևողական չի լինում էդ կեղտոտ զազրախոսների, էդ անմակարդակ, էդ կիսաուսյալ լակոտների գրածները մաքրել, դրա համար ինձ հանգիստ թողեք: Ինչքան հանգիստ թողնեք, այնքան շուտ այդ հարցը կվերջանա, կգնա: Իսկ Էթիկայի հանձնաժողովի հետ հանդիպումը թողեք ինձ»:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Հանգիստ եղիր, Շուշան ջան: Հայոց «գիւղակում», ամենաաննշան դիպվածը այսպէս մե՜ծ դէպքի, հիմնախնդրի կը վերածվի:

    Իրականութիւնը այն է թէ, ըլլայ բացառապէս Համացանցում «գոյութիւն» ունեցող յաւերժական երեխաների պարագային, ըլլայ նոյնիսկ կարգ մը ջահել – թէկուզ խոստումնալից – լրագրողների մտքերուն եւ սրտերուն մէջ, բաւարար ծանօթ չէ քո անցեալի ազգային վաստակդ: Անոնք յատկապէս չեն գիտեր թէ, «էն վախտը», քո ձայնով, խանդով ու երգերով, դու որքան ոգեւորեցիր Արցախեան շարժումին նուիրված համայն Հայութիւնը, որքան զօրակցեցար կռվողներին, որքան պատվեցիր նահատակվածները: Թէ այսօր, մի մոլորած, չափը անցուցած օրիորդիկի հանդէպ յանկարծ համբերութիւնդ կորցրել եւ մի քիչ խիստ խօսքեր ես ասել – զայրացած մօր նման – … ի՞նչ կարեւոր…

    (Իսկ այդ Էթիկայի Յանձնաժողովը հարց չունի՞ Ազգային Ժողովի այն պատգաաւորին հետ, որ առաւօտից իրիկուն հայհոյանքներ կը սփռէ իր գործընկերների հասցէին, եւ – աժանօրէն – ծայրագոյն զրպարտութիւններ կը թափէ այս կամ այն պետական անձնաւորութեան գլխին, ներառեալ օտար ատեաններում: Աշխարհի որեւէ երկրում մէկը տեսե՞լ է այդպիսի անվայել, անկիրթ եւ անպատասխանատու վերաբերմունք… Թող ասեն՝ ուր… Բայց երեւի այդ պատգամաւորը արտաքին զօրեղ պաշտպաններ ունի… Մինչ դու լիովին խոցելի թիրախ ես, քանի որ աններելի մեղքը գործած ես օրվայ վարչակարքին մաս կազմելու…)

    Մէկ խորհուրդ միայն՝ ասկէ ետք, ջանք մի թափեր երկխօսութիւն հաստատելու միայն Համացանցում ապրող որոշ տեսակի մօտաւոր գոյակների, ուրվականների հետ: Ի զուր է: Անոնց միակ նպատակը մաղձ, թուք եւ թոյն սրսկել է, ուր որ կարող են: Իսկական աշխարհի մէջ գոյութիւն չունին անոնք:

    Լաւ մնա:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031