Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սովետի ժամանակ 10 մանեթ տակով անողին գնդակահարում էին, սրանց բոլորին գնդակահարել է պետք». Փայլակ Հայրապետյան

Հունվար 21,2016 13:37

Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «օֆշորի գործով» նիստը նորից հետաձգվեց: Պատճառն այն է, որ արդեն երկրորդ դատական նիստն է՝ դատախազը չի ներկայանում դատարան եւ չի էլ տեղեկացնում պատճառների մասին:

Նիստը սկսվեց 45 րոպե ուշացումով, դատարանում փորձում էին պարզել, թե ուր է դատախազը, այդպես էլ ոչ մի տեղեկություն չունեցան:

Ի վերջո, դատավոր Վարդան Գրիգորյանը հայտարարեց, որ նրա վարքագծի հետ կապված դատարանը ստիպված է դատախազություն բողոք ներկայացնել:

Տուժողի ներկայացուցիչ Շալիկո Փիրուզյանն առաջարկեց՝ միգուցե 2 դատախազ նշանակվի: Դատավորն էլ արձագանքեց՝ նշանակողը ես չեմ:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 4-ին, ժամը 12-ին:

Ashot_Suqiasyan

Ի դեպ, մինչ այս նիստը կսկսվեր տուժող գործարար Փայլակ Հայրապետյանը դատարանի միջանցքում քայլում էր ու նեղսրտում, թե՝ «Սրանք ոնց թռցրեցին իմ գումարները, ես ի՞նչ խելք ունեի, ասում էի՝ հայրենասիրություն: Սրանց երկրում հայրենասիրությունը ո՞րն է»: Մեր դիտարկմանը, որ դա ամենակարեւոր արժեքներից է, հայրենասիրության համար մի զղջացեք՝ պարոն Հայրապետյանն արձագանքեց. «Այ բալա, գիտես ինչ մեծ ցավ եմ ապրում, իմ 9 միլիոնը Հայաստանի համար մեծ փող է, քանի թոշակառուներ գոնե թոշակ կստանային, իսկ սա (նկատի ունի ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանին. -Հ. Ջ.) ինչ արեց, տարավ մեքենա առավ Կճոյանի համար, լցրեց դրանց տակը, հիմա վայելում են: Սովետի ժամանակ 10 մանեթ սենց տակով անողներին գնդակահարում էին: Սրանց բոլորին գնդակահարել է պետք»:

Ofshiri_dat

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031