Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան եւ Ադրբեջանը չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը. Էդուարդ Շարմազանով

Հունվար 21,2016 13:35

Աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 20-ին հանդիպումներ է ունեցել Հունաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ, ՍԻՐԻԶԱ խմբակցության անդամ Անաստասիոս Կուրակիսի եւ «Նոր ժողովրդավարություն» խմբակցության անդամ, Հունաստանի խորհրդարանի նախկին նախագահ Էվանգելոս Մեյմարակիսի հետ:

ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ-հունական ավանդական բարեկամական կապերի ներկայիս մակարդակը: Նա հույս է հայտնել, որ միջխորհրդարանական երկկողմ հարաբերությունները հետայսու եւս կշարունակեն զարգանալ: Կողմերը կարեւորել են երկու երկրների խորհրդարաններում գործող պատգամավորական բարեկամության խմբերի, ինչպես նաեւ խորհրդարանական տարբեր հարթակներում փոխգործակցության անհրաժեշտությունը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլին` ԱԺ փոխնախագահը նշել է. «Մենք կարծում էինք, որ Թուրքիան, որդեգրելով «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունը, իսկապես փորձում էր կարգավորել հարաբերությունները հարեւան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ: Սակայն ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, Թուրքիան հասավ «զրո հարեւան եւ բազմաթիվ խնդիրներ» իրողությանը»:

Էդուարդ Շարմազանովն անընդունելի է համարել Թուրքիայի կողմից առաջ քաշված նախապայմանները` նշելով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը: ԱԺ փոխնախագահի խոսքով` Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունն ու ԼՂ հակամարտության ռազմական ճանապարհով լուծման ցանկացած փորձ անթույլատրելի են:

Էդուարդ Շարմազանովը հույն գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան:

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031